Գրություններ ենք կազմում բոլոր կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար․ Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ լռության օրվա հետ կապված խախտումները և ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ուղղակի ահռելի ծավալի են հասել ընդդիմադիր լրատվամիջոցներում։

«Այս պահին իրավաբանների հետ գրություններ ենք կազմում՝ բոլոր այս կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, բայց շեշտում եմ՝ սա չտեսնված ու չլսված բան է այս ծավալի ընտրախախտումներ, այն էլ՝ լրատվամիջոցների կողմից»,- նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ