Պարեկները տուգանել են Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին

Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը հայտնել է, որ ԶԼՄ հաղորդումների հիման վրա պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին:

Պատճառը մեքենայում մինչև 7 տարեկան երեխային առանց երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի օգտագործման նստեցնելն է:

Նշենք՝ լրագրողների հետ զրույցից հետո Սարիկ Մինասյանը նստել էր առջևում՝ գրկելով տղային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ