«Մարդ բերել» արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին. Նազելի Բաղդասարյան

«Հիմնականում հանդարտ քվեարկություն է գնում»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու ավագանու թեկնածու և վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ միայն բաց քվեարկության 1-2 դեպք է արձանագրվել։

Բաղդասարյանի կարծիքով՝ ըննդդիմադիր լրատվամիջոցները «իմիտացիա» են անում, թե ընտրությունները խախտումներով են անցկացվում։

Խոսելով ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի ամփոփիչ հանրաավաքի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման և մանկապարտեզներից, պոլիկլինիկաներից, դպրոցներից, պետական այլ հիմնարկներից, ինչպես նաև այլ մարզերից մարդկանց Գյումրի տեղափոխելու մեղադրանքների մասին՝ Բաղդասարյանն ասել է. ««Մարդ բերել» արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին։ Ես կարծում եմ՝ 2018-ից հետո քաղաքացին բերվելու խնդիր չունի։ Այո, ես չեմ ժխտում, եղել են մեր աջակիցներ տարբեր համայնքներից, ինչը բնականոն է։ Այո, եղել են մարդիկ նաև պետական կառույցներից։ Եթե մեր նախընտրական ցուցակը նայեք, կան մարդիկ, որոնք տարբեր պետական կառույցներ են ղեկավարում, և պարզ է, որ իրենց կոլեկտիվից կունենան մեկ-երկու աջակից»։

101 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ