ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի եթերում անդրադարձել է այաքվե» նախաձեռնության կողմից, իբր, «հայտնաբերված» ընտրախախտման դեպքին:
«Բավականին երկար փորձեցի չանդրադառնալ դասական իմաստով «կեղծ դիտորդություն» իրականացնող «Հայաքվե» նախաձեռնությանը, բայց էլ չի ստացվում։
Փաստորեն «դիտորդները» խնդիր են տեսնում, որ ընտրողին մատուցվող քվեաթերթիկները դասավորված են ըստ հերթականության՝ այսինքն՝ սկզբում 1-ն է, հետո`2-ը, հետո`3-ը ու էդպես շարունակ։
Բնականաբար, եթե ՔՊ-ն լիներ 2-րդ համարը և քվեաթերթիկները էնպես տային, որ վերևում 2-ը լիներ, դա կհամարվեր խնդիր, բայց եթե մեր քվեաթերթիկը 1-ինն է, ի՞նչ անենք, կարո՞ղ է գտնում եք, որ առհասարակ ՔՊ-ի թերթիկը տալ էլ պետք չէ։
Չնայած վստահ եմ, որ որոշ «վայ-դիտորդների» ձեռքը ճար լիներ իրենց քաղաքական պատվիրատուների տարիների նման կառուսել էլ կֆռացնեին տեղամասերում»,- գրել է Ալեքսանյանը: