Մարտուն Գրիգորյանի կինը Գյումրու 31/51 տեղամասում քվեարկեց ռուսական անձնագրով։
Նա ՌԴ քաղաքացի է, ինչպես Մարտուն Գրիգորյանի որդիները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության մասնակիցների թիվը 11:00-ի դրությամբ:
Ըստ այդմ, ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը:
Փարաքարում ընտրական իրավունք ունի 20 հազար 967 անձ:
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը:
Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111 հազար 236 է:
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 11 հազար 194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%-ը: