Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանն էլ է հերքել այդ տեղեկությունը. Սարիկ Մինասյան

«Գյումրեցին իր քվեն տալու է ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար, համերաշխ քաղաք ունենալու համար»:

Այս մասին ընտրական տեղամասում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարևիկ Մինասյանը:

Նա նշել է, որ չի փոխվել, ոչ մի աթոռ և պաշտոն չի կարող փոխել իրեն:

«Ես իմ որդուն եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն, գյումրեցիներն իրենց քվեարկությամբ ապացուցելու են դա»,- ասել է նա:

Անդրադառնալով իր և Մարտուն Գրիգորյանի միջև, ըստ ԶԼՄ-ներում արված հրապարակումների, տեղի ունեցած միջադեպին, Սարիկ Մինասյանը նշել է.

«Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանը ասել է, որ նման միջադեպ չի եղել, հերքել է այդ տեղեկությունը, նման մանիպուլացիաներ մի տարածեք»,-ասել է նա՝ հավելելով, որ լրագրողների հետ կհանդիպեն վաղը՝ իր հաղթանակը նշելու:

558 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ