Հասցրել ենք անել գործեր, այդ ամենը մեզ թույլ է տալիս սպասել արդյունքների․ Լյուդվիգ Գյուլնազարյան

Փարաքար համայնքի համայնքապետի ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը արդեն քվեակել է։

Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ։

Գյուլնազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է․ «2,5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, 4 ամիս՝ որպես համայնքի ղեկավար, ու հասցրել ենք անել գործեր, շփվել մարդկանց հետ, ճանաչել։ Այդ ամենը մեզ թույլ է տալիս սպասել արդյունքների»։

Ինչ վերաբերվում է ընտրությունների ընթացքին, թեկնածուն նշել է, որ ամեն ինչ նորմալ է․ «Բնակչությունը գնում է, ընտրում է, ոչ մի արտառոց դեպք չի եղել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ