Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Դժվար է հավատալ, որ գրողը նախկինում եղել է ՄԻՊ։ Բացի այն, որ գրությունը մատնում է, որ նա տեղյակ չէ քվեարկության ներկայիս կարգին, երբ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չի կատարվում, որ նկարվի, և ընտրողը, ըստ «ահազանգի» տրցակից որ քվեաթերթիկը ցանկանա’ «կարող է նկարել ու հաշիվ տալ», գրառումից տեսանելի է ընտրությունների նկատմամբ վստահությունը նվազեցնելու անթաքույց նպատակ…
Ում համար? Որ շրջանակների համար? Որ ինչ հետընտրական զարգացում «սնուցվի»? Իսկ դա, ամենևին, ազնիվ ու պետականամետ նպատակ չէ ու հայաստանյան օրակարգ չէ… Ու եթե մարդն ունի բազում «աղաղակող-ահազանգող» վկաներ, պարզ հարց է ծագում’ ինչու նրանցից գեթ մեկը պարոն Թաթոյանի օգնությամբ ու իրավապաշտպանությամբ չի դիմել իրավապահ մարմիններին?
Միթե դրա այլընտրանքը նման անանիմկա հայտարարությունն է, այն էլ երեք լեզուներով? Ում համար է դա արվում? Որ ով կարդա? Նախկինում պարոն Թաթոյանը գտնում էր ու բոլորիս’ հանրային դեմքերին կոչ էր անում պատասխանատու, զգուշ ու հաշվենկատ, հեռատես լինել հայտարարություններում ու հանրային խոսքում։ Վերջ? Այդ սկզբունքն այլևս չի աշխատում? Թե իր պարագայում չի աշխատում?