«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ

Մարտի 29-ին տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Քասախի արվեստի դպրոցում։ Սա արդեն շարժման 21-րդ հանդիպումն էր, որին մասնակցեցին 200 քասախցիներ` կրթարշավին միացած գաղափարակիցների թիվը հասցնելով 1692-ի։

 

Հանդիպումը բացել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բանախոսությամբ, որին հաջորդել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու բանախոսությունները` «Իմանալ` ինչպես» և «Իրական Հայաստան» խորագրերով:

Տիկին Հակոբյանն իր ելույթի ընթացքում կոչ է արել ներկաներին անընդհատ և անհագուրդ կրթվելը դարձնել վարակիչ և համընդհանուր արժեք: Պատմական ակնարկներ անելով և մեր մեծերին ցիտելով` նա նշել է, որ այն հնարավորություններն ու միջոցները, որ հիմա ունենք, երբեք չեն եղել: Ելույթներին հաջորդել է երաժշտական գեղեցիկ դադար՝ Քասախի արվեստի դպրոցի սաների և նվագախմբի մասնակցությամբ։

Իր բանախոսություններում վարչապետն ընդգծել է. «Ուզում ես փոխել կյանքդ՝ փոխիր ինքդ քեզ», հիշեցնելով, որ այսօր ամեն ինչ շատ արագ է փոխվում, և պետք է անընդհատ սովորել՝ ժամանակակից աշխարհում մրցունակ մնալու համար։ Օգտվելով հայրենակիցների հետ անմիջական շփման այս հնարավորությունից` նա նաև անդրադարձել է իրական Հայաստանի գաղափարախոսությանը` ընդգծելով յուրաքանչյուրի պարտավորությունն ու կարևորությունը երկրի զարգացման գործում։

 

Տիկին Հակոբյանը հանդիպման ավարտին ներկայացրել է նաև շարժման մասշտաբները, մի քանի կարևոր վիճակագրական տվյալներ, ինչպես նաև առաջիկա մարզային հանդիպումների օրերը՝ ընդլայնելով շարժման շրջանակները դեպի նոր համայնքներ:

ապրիլի 5 — Արմավիր

ապրիլի 8 — Երևան

ապրիլի 12 — Մեղրի

ապրիլի 19 — Թալին

Շարժմանը մասնակցելու և առաջիկա միջոցառումների և նախաձեռնությունների մասին առաջինը իմանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ