Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արման Թաթոյանը, վստահաբար գիտի, որ հիմա քվեարկությունը գրիչով ու պտիչկով չի արվում։ Ընտրողը վերցնում է քվեաթերթիկներից ՄԵԿԸ` այն ՄԵԿԸ, որին ուզում է քվե տալ, դնում է ծրարի մեջ ու նետում քվեատուփը։ Հիմա դրա ի՞նչը պետք է նկարի։
Սերժի հպատակների կողմից լռության օրով փորձ է արվում հակաքարոզ անել #ՔՊ-ի նկատմամբ։ Սա կրկնակի օրենքի խախտում է` լռության օրով հակաքարոզչություն և զրպարտանք։
Կարելի կլիներ դիտարկել տարրական անգրագիտության վարկածը, բայց վստահ եմ, պարոն Թաթոյանի մասնագիտական որակները բավարարում են հասկանալու համար, որ իր գրածը էժանագին զրպարտանք է (սերժենց հասկանալի լեզվով ասած` դիշովի կլյաուզիա):