ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
«Իրանը բարձր տեղ է զբաղեցնում իմ՝ այն բաների ցուցակում, որոնց ես ուշադրությամբ հետևում եմ: Ինչպես գիտեք՝ վերջերս նրանց նամակ եմ ուղարկել և ասել՝ դուք պետք է ընտրություն կատարեք. կա՛մ մենք կխոսենք, կա՛մ շատ վատ բաներ տեղի կունենան Իրանի հետ: Ես դա չեմ ուզում: Իմ նախընտրությունն այն է, որ մենք աշխատենք Իրանի հետ»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար:
Մարտի 28-ին հայտնի էր դարձել, որ Թեհրանը պատասխանել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին: