ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ։ Գերատեսչության X-ի միկրոբլոգում նշվում է.
«Խորապես վշտացած ենք Կորեայի Հանրապետությունում ողբերգական անտառային հրդեհների կապակցությամբ, որոնք տասնյակ մարդկային կյանքեր են խլել: Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ցանկանում՝ վիրավորներին»: