ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն «X»-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։

«Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որ տեղի է ունեցել Մյանմարում, Թաիլանդում և հարևան երկրներում, որի հետևանքով այդքան շատ զոհեր կան։

Մեր աղոթքները բոլոր տուժածների հետ են, մաղթում ենք այս աղետի հետևանքների շուտափույթ հաղթահարում»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյանմարում 7,7 և Բանգկոկում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել, փլուզվել են շենքեր, կան տուժածներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ