ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ հսկող դատախազի կողմից Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը:
Տարոն Մարգարյանը մարտի 27-ի ԱԺ նիստում զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, միջնորդությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին:
Ըստ միջնորդագրի՝ Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք: