Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

«Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու՝ ավագանու ցուցակով առաջադրված Կարեն Գրիգորյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն:

Այս մասին հայտնել է Կարեն Գրիգորյանի պաշտպանը:

Հիշեցնենք՝ Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ ևս կիրառվել է վարչական հսկողություն՝ արգելելով երեկոյան 20։00-ից մինչև առավոտյան 8։00-ն լքել բնակության վայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում իրականացված խուզարկություններից հետո Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին բերման էին ենթարկվել:

Հիշեցնենք, որ իրավապահները գործողություններ էին իրականացրել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում և «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել էին նաև Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:

Հատուկ ջոկատայինները Գյումրիում խուզարկություններ էին իրականացրել նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված էին ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ