ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ հսկող դատախազի կողմից Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը:
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը մարտի 27-ի ԱԺ նիստում զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2:
Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու:
Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: