Գյումրիում նախընտրական ամփոփիչ հանրահավաք է հրավիրել քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով անցնող Վարդան Ղուկասյանը:
Նրա հանրահավաքն ընթացել է Սուրբ Ամենափրկիչ եկեղզեցու բակում: Ղուկասյանի պաթետիկ ելույթի ժամանակ սկսել են երկար ու տևական ղողանջել եկեղեցու զանգերը, որոնք նա սկզբում որակել է որպես «վերևից տրված նշան», իսկ քիչ անց՝ ասել.
«Էս կարողա՞ մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան, իրենք են երկար ազդանշան տալիս: Մեկդ վարդապետին ասեք՝ անջատի տղեք, գնացեք, ասեք»:
Ղուկասյանը նաև մի քքանի անգամ կրկնել է, որ ինքը «հավատացյալ տղա է» ու խաչակնքվելով հավելել՝ «գիտեք՝ ինչ բան է խաչակնքվել ու ասել խաչն ու ավետարանը վկա:
Գյումրու նախկին քաղաքապետը Եկեղեցու ներսում ևս քարոզչություն է արել, ծնկաչոք աղոթել, ելույթում էլ չի մոռացել կրկնել՝ ինքը գործ տվող չէ ու նախընտրում է դաստիարակել, որ թե գործ տալ: