Այսօր Գյումրու նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Քաղաքում թերևս ամենից շատ խոսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանի մասին, ում քարոզարշավն աչքի ընկավ ջերմ ընդունելությամբ ու անկեղծ աջակցությամբ։
Սարիկ Մինասյանը ոչ միայն քաղաքական գործիչ է, այլև գյումրեցուն վայել հումորով և բարձր ինտելեկտով մարդ, ով երկար տարիներ կանգնած է եղել գյումրեցիների կողքին՝ աշխատելով սոցիալական աջակցության ոլորտում։ Նրա մարդկային որակները, նվիրվածությունն ու գյումրեցու հոգեբանության լիակատար ըմբռնումը, չենք կարող վստահությամբ չասել, մարտի 30-ին վերածվելու են վստահության քվեի։
Նրա քարոզարշավն անցավ ակտիվ ու ջերմ մթնոլորտում՝ քաղաքացիների հետ երկխոսություններով ու անկեղծ խոսակցություններով։
Մանրամասն տեսանյութում