![]()
Ստյոպա Սաֆարյանը գրում է.
ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ ու ՕԵԿ պետք ա գետինը մտնեն երկրում հարյուր հազարավոր մարդկանց կուսակցական դարձնելու համար։ Կար ժամանակ, որ նրանք մրցում էին, թե ում կուսակցականներն են շատ։ ՀՀԿ-ն անցել էր 300000-ը, իսկ ԲՀԿ-ն 400000-ը…
Ու փոխանակ ամոթից գետինը մտնեն, լռեն, չհիշեցնեն սեփական այլանդակությունմերը, դեռ մի բան էլ հպարտ անամոթությամբ ուրիշին են հիշեցնում։ Թե մոռացել եք, որ բոլոր ճանապարհներն անցնում էին Մելիք Ադամյան փողոցով?’ եթե տարիքով կամ երիտասարդ մարդիկ ուզում էին մնալ/դառնալ համայնքային ծառայող. մանկավարժ, դայակ ու տնօրեն, կարիերա անեին ու ստիպում էին կամ ստիպված էին մսրա մելիքների թրի տակով անցնել… Թե չէ մեկն էլ ինձ չեք առաջարկել «դառնալ ՀՀԿ անդամ, ոտքը-ոտքին գցել ու ընտրվել Ավանից, քանի որ այն ՀՀԿ միջնաբերդն է», բառացի մեջբերման ավարտ…
Ով է ձեր լեզվից քաշում?, որ ստիպում եք ճակատներիդ շարել, թե ինչ էր ձեր «պահած Հայաստանն ու Արցախը»…
![]()