Իսրայելցի զինվորականները Բեյրութի հարավային ծայրամասերի և Հադաս արվարձանի բնակիչներին կոչ են արել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված լիբանանյան «Հըզբոլլահ» լիբանանյան կազմակերպության օբյեկտներին նախատեսվող ավիահարվածների հետ:
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիխայ Էդրին արաբերենով X-ում նախազգուշացրել է պատրաստվող ավիահարվածի մասին և տեղադրել քարտեզներ, որոնցում նշված են այն վայրերը, որոնց ուղղությամբ պետք է իրականացվեն հարվածները:
«Ձեր և ձեր ընտանիքի անդամների անվտանգության համար անհրաժեշտ է անհապաղ լքել «Հըզբոլլահ»-ի օբյեկտների կողքին գտնվող շենքերը և դրանցից մնալ առնվազն 300 մետր հեռավորության վրա»,- ասվում է տեքստում։