Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատասխանել է մեկ այլ թեկնածու Մարտուն Գրիգորյանին: Հիշեցնենք, երեկ վերջինս հայտարարել էր, թե, իբր, բացահայտել է, որ իշանությունները ուռճացնում են Վարդան Ղուկասյանին, արհեստական տոկոս են տալիս, և որ, իբր, Վարդան Ղուկասյանի միջոցով իշխանություններն ուզում են քաղաքը տանել: Հետաքրքրական է նաև, որ Մարտուն Գրիգորյանը որևէ փաստ կամ արգումենտ չի բերել, թե կոնկրետ ի՞նչ հիմքերով է անում իր այդ բացահայտումը։
Մարտուն Գրիգորյանը միևնույն ժամանակ հայտարարում է. «Կրելու եմ ու կրելուց հետո էլ, որպես գործող իշխանություններ, հետներդ աշխատելու եմ: Էնպես եմ աշխատելու, որ էրնեկ տաք էս օրվան, որ բարով ենք կալանավորել Մարտունի հորն ու տղուն, ու դրա արդյունքում գյումրեցիները ոտի ելան, Մարտունին ընտրեցին, ու էսպես քաղաքապետ ունեցանք, որ գործող իշխանություններին էլ հետը պարզճակատ էրավ իր ուժեղ քաղաքապետ աշխատելով»:
Վարդան Ղուկասյանն այսօր, ի պատասխան Մարտուն Գրիգորյանի հայտարարության, հանդես է եկել պատասխան-առաջարկով: Նա հայտարարել է, որ ընտրություններից հետո կմիանա իրեն ընդդիմադիր համարող այն թեկնածուին, որն իրենից շատ ձայներ կստանա: Ընդ որում՝ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իր ավագանու անդամները կպաշտպանեն այդ թեկնածուին՝ առանց որևէ պաշտոն ուզելու: «Եթե ես ձեզանից շատ ձայն ունեցա, որ էդքան մաքուր եք, հլը տեսնեմ դուք ինձ կմիանաք, թե ոչ», — հայտարարել է Վարդան Ղուկասյանը: