«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարցազրույցին և գրել.
«Ուրեմն այսօր Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հարցազրույցի ընթացքում նշեց, որ «պասի» մեջ է գԴնվում և ձեռքը կարող է դնել ավետարանին ու երդվել , որ «մաքուր» տղա է:
Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը Վարդան Ղուկասյան, եթե Աստծո անունը տալով սահուն անցում եք կատարում մարդկանց ահաբեկելով, հայհոյելով ու ստիպելով «բերման ենթարկել», որ գան Ձեր առաջ խոնարհվեն։
Պահքը չի սկսվում և ավարտվում միայն կենդանական ծագում ունեցող սնունդի ընդունումից հրաժարվելով…
Թերևս ավետարանը պետք էր ավելի մանրամասն ուսումնասիրել երևի….»: