«Այդ դաշտը մենք չենք ձևավորում»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե իրենք Քոչարյանին դարձրել են այլընտրանք.
«Այդ դաշտը մենք չենք ձևավորում, ինչ-որ մեկը հենց մեզ սատարում է կամ համահունչ բան է ասում, օրինակ «Հանրապետություն» կուսակցությունը, ասում եք՝ էտա, ձեր սարքած ընդդիմությունն է, Ռոբերտ Քոչրյանը և Սերժ Սարգսյանը մեզ քննադատում են, ասում եք՝ ձեր սարքած ընդդիմությունն է: Մենք ընդդիմադիր դաշտը չենք կառավարում: Ես մեղադրում եմ ընդդիմությանը, որ իրենք իրենց ֆինանասները, լրատվական դաշտը օգտագործելով քաղաքական դաշտը փակում են նոր ծնվող ուժերի համար»:
Այնուհետև Սիմոնյանը հարցրեց լրագրողին, թե ո՞րն է այն գործողությունը, որ արել է իշխանությունը՝ Քոչրայանին կամ Սերժ Սարգսյանին ուժեղացնելու համար, և ո՞րն է այն գործողությունը, որ չպետք է անեին:
Լրագրողի պատասխանին, թե քրեական գործեր եք հարցուլ Սիմոնյանն արձագանքեց. «Այսինքն քրեական գործ որ հարցեցինք, այդ մարդը դառնում է քաղաքական գործոն: Ես ասում եմ՝ շատ լավ է, որ իրենք կան և խորհուրդ եմ տալիս իրենց ընդունեն վարչապետի առաջարկը բանավեճին մասնակցելու, և գան այդ բանավեճին»:
Հարցին, թե նորմա՞լ է նախկին նախագահներին քաղքական դիակ անվանել, Սիմոնյանն ասաց, որ նրանք քաղաքական դիակ են:
«Ասեմ ավելին նախկին նախագահ էլ չեն, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ, Լևոն Տեր Պտրոսյանն էլ 1996 թվականին չի ընտրվել, չնտրված երեքն են նրանք»,- ասաց Սիմոնյանը: