Թեկնածուներից մեկն ինձ որպես կին թիրախավորել եւ բուլինգի է ենթարկում. Նազելի Բաղդասարյան

«Գյումրու քաղաքապետի թեկնածուներից մեկը՝ Վարդան Ղուկասյանը ինձ, որպես կին, մեկ ամիս է հետապնդում է իր խոսույթով, թիրախավորել է և բուլինգի է ենթարկում: Իրեն թվում է, թե ինձ կարելի է խեղճացնե՞լ այդ բառամթերքով»,-ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և ընդգծել, որ նման մարդկանց տեղը իրենց ցույց տված տեղում ՝ գաղութում է: «Գիտի՝ իր սպառնալիքները, հայհոյանքները կարող են մեզ վախեցնեն. բացառվում է»,-հավելել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:

Հատուկ ջոկատայինները Գյումրիում խուզարկություններ են իրականացրել նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբերում:

Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:

297 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ