Մենք` թասիբով գյումրեցիներս, մարտի 30-ին դրանց ուղարկելու ենք իրենց արժանի վայրեր․ Պալյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՜ գյումրեցիներ, վստահ եմ օրեր անց ցույց եք տալու, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր հայհոյելով կստիպեն մարդկանց գնալ ու իրենց ընտրել կամ ոտնձգություն կատարելով ժողովրդավարության դեմ` ընտրակաշառքով մարդկանց կտանեն ընտրության։

Մենք` թասիբով գյումրեցիներս, մարտի 30-ին դրանց ուղարկելու ենք իրենց արժանի վայրեր։ Այո՜, բացի նրանից, որ այս եղկելի արարքներն արժանանալու են իրավական գնահատականի ու ամենախիստ պատժին, միևնույն ժամանակ պիտի արժանան նաև հասարակական գնահատականի, որը չի ուշանա։

Մարտի 30-ին գյումրեցին կասի իր որոշումը, դրանից հետո ձեր կեղտոտ բերաններով ինչքան կուզեք դուք ձերոնցով իրար հայհոյեք, իսկ մինչ այդ չփորձեք գյումրեցու վրա բացել ձեր լկտի բերանը, թե բա էլ ինչ Գյումրու քաղաքապետ, որ չհայհոյի, ասել է Վարդանիկը…Օրեր անց թասիբով գյումրեցին էդ նույն հայհոյանքը կդաջի հենց քո և քո նմանների ճակատին, որը ինչքան էլ ուզես, ինչ տեսակի քիմիական նյութերով էլ փորձես ջնջել` ՉԻ՜ ստացվելու… Մարտի 30-ին Գյումրիում հաղթելու է ժողովրդավարությունը, սերն ու համերաշխություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ