Մոտավորապես մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Տավուշի որոշ հատվածներում սահմանազատում իրակացնելու շուրջ՝ միանգամից ընդդիմությունը հասավ Տավուշ և սկսվեց մեծ մանիպուլյացիան։ Սրբազանները, նախկին իշխանության լաքեյները, ՔՊ-ից ժամանակին ծլկած և այսպես ասած արմատական ընդդիամդիրներ դարձած որոշ անհատներ սկսեցին հայատարարել թե իբր իշխանությունը Տավուշը հանձնում է, հասե՛ք, փրկե՛ք Տավուշը։ Հետո այդ մարդիկ Տավուշից քայլեցին դեպի Երևան և այստեղ արդեն պարզվեց, որ իրականում նրանց նպատակը ոչ թե Տավուշի փրկությունն էր, այլ իշխանափոխությունը, կամ ավելի ճիշտ նախկին իշխանությունների վերադարձը։
Ժամանակը ցույց տվեց, որ Տավուշը ոչ թե հանձնվեց, այլ համեմատաբար ավելի անվտանգ դարձավ, երբ խրամատներին փոխարինեցին փշալարերը, որը աննախադեպ իրադարձությունն էր թշնամաբար տրամադրված երկու պետությունների ամբողջ պատմության ընթացքում։
Օրեր առաջ՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին «Խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց այդ հայտարարություններից հետո անմիջապես սկսեցին ջղաձգվել Ադրբեջանի և Հայաստանի որոշ շրջանակների նյարդերը։
Ադրբեջանի ջղաձգումները ինչ-որ առումով կարելի է հասկանալ, ինչը չի կարելի ասել Հայաստանի այսպես ասած «փրկիչների» մասին։
Քաղաքական վերակենդանացման բաժնից սկսեցին կամաց-կամաց դուրս գալ, նրանք, ովքեր մեկ տարի առաջ իսկական արմագեդոն էին կանխատեսում Տավուշի համար։ Հիմա այդ նույն խմբակի անդամները, մի փոքր այլ դեմքերով սկսել են հոռետեսական կանխատեսումները «Խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ։
Գրեթե նույն տրամաբանությունն ու ձեռագիրն է ինչը կիրառվեց Տավուշի սահմանազատման պարագայում։ Ընդդիմադիրները մի կողմից հայտարարում են, թե իբր դեմ չեն խաղաղությանը, բայց մյուս կողմից հանրության շրջանում կրկին խուճապային տրամադրություններ են գեներացնում և կրկին վստահեցնում են, որ համաձայնագրի ստորագրումը չի բխում Հայաստանի պետական շահերից։
Իրականում խաղաղության համաձայնագրի ստորագրումը հակասում է հենց ընդդիմության և այդ ընդդիմությանը հովանավորող օտար երկրի շահերին, որոնք փորձում են ամեն գնով Հայաստանը միշտ պահել եռացող կաթսայի մեջ։ Այդ ուժերին պետք է, որպեսզի Հայաստանը միշտ հակամարտությունների մեջ լինի հարևանների հետ, նրանց պետք է, որպեսզի Հայաստանը տարածաշրջանում միշտ ունենա ֆորպոստի կարգավիճակ, որպեսզի հարկ եղած դեպքում դարձնեն մանրադրամ՝ իրենց մեծ քաղաքական առևտրի համար։ Ինչը բարեհաջող արել են 100 տարուց ավելի։