Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, խուզարկություններ են իրականացվում «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և մի քանի անձի բնակարաններում։ Խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հատուկ Իրավապահ մարմինները ընտրակաշառք տալու կասկածանքներով ներխուժել են նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբ, որտեղ այս պահին իրականացվում են խուզարկություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում: