Այն ճանապարհը, որտեղ գծանշում չկա, դա դեռ ճանապարհ չի, դա ասֆալտ է, որը փռել ենք. Վարչապետ (տեսանյութ)

Կառավարությունն ընդունեց՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է համաֆինանսավորել 17 համայնքի 23 ծրագիր ընդհանուր 2 մլրդ 15 մլն դրամ արժեքով:

Վարչապետն անդրադառնալով թեմային նշեց, որ նախկինում Կառավարության նիստում քննարկվել է, որ դեպի Երևան բերող հիմնական մայրուղիներին զուգահեռ պետք է զարգացնեն նաև զուգահեռ մայրուղիները, որ այլընտրանքային ճանապարհ լինի:

2025-ին նախատեսվում է նաև ավարտել Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 10,1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները. «Այս նախագիծն ունի նրբություն: Հիմա Նռնաձոր տանող ճանապարհի մեկ հաված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ և քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է: Այսինքն՝ ըստ էության, սա մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է»:

Անդրադառնալով ճանապարհների կառուցմանը Փաշինյանն ասաց. «Կառուցելը կառուցել, բայց կառուցել և սովորելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, որակի խնդիրները շարունակում են լինել մեր առաջնահերթությունների ցանկում: Ընդ որում մենակ որակը չէ, երբ որ ասում ենք ճանապարհ, իրա գծանշում, ճանապարհային նշաններ, ամեն ինչ պետք է լինի փաթեթով, այսինքն այն ճանապարհը, որտեղ գծանշում չկա, դա դեռ ճանապարհ չի, դա ասֆալտ է, որը փռել ենք: Պետք է ստանդարտները փոխել: Պետք է ստենդներ դնենք, որտեղ կա ինֆորմացիա, դա ընդունված բան է. մի ստենդի վրա մի քանի ճանապարհային նշանները դրվում են և հետագա հատվածը թողնվում է ազատ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ