Առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ, խուզարկություններ իրականացրել:
Խուզարկել են նաև շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը:
Այս մասին տեղեկացնում է դաշինքը՝ հավելելով, որ համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարաններում խուզարկությունները շարունակվում են:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում: