Վաղ առավոտյան մտել են «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարի բնակարան ընտրակաշառք տալու կասկածանքով

Քրեական ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություններ են իրականացվում «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և մի քանի անձի բնակարաններում։

Խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ