Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավով Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն դեռ որոշում չունի Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիություն զրկելու դատախազության միջոնորդության հարցում։
Անդրադառնալով Աղազարյանին պնդումներին, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Կոնջորյանը հիշեցրեց, որ Հովիկ Աղազրյանին ՔՊ-ից հեռացնելու որոշումից հետո վերջինս կուսակցություն է ստեղծել ու քաղաքական հայտ ներկայացրել իշխանության գալու։
Նրա խոսքով՝ Հովիկ Աղազարյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պարտական ժողովրդավարության համար, ինչը հնարավոր չէր լինի օրինակ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։