ՌԴ-ն ԱԹՍ-ների գրոհ է ձեռնարկել, պայթյուններ են հնչել Դնեպրի և Խարկովի կենտրոններում. տեսանյութ

Մարտի 26-ի երեկոյան ռուսական ուժերը ձեռնարկել են «Շահեդ»-ների հարձակումը Ուկրաինայի քաղաքների վրա, որի արդյունքում պայթյուններ և փլուզումներ են եղել Խարկովում, Դնեպրում և Զոլոչիվում:

Մի շարք հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել, աշխատում են Ուկրաինայի հատուկ ծառայությունները:

Խարկովին առնվազն 12 հարված է հասցվել, ասել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Վնասվել են բնակելի շենքեր, մեքենաներ, կենցաղային շինություններ։ Բոլոր համապատասխան ծառայություններն արդեն աշխատում են Խարկովի հրետակոծության հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- նշել է Տերեխովը։

181 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ