Մերժված Սերժ Սարգսյանը` թոռնիկների հետ

Այսօր՝ հունիսի 1֊ին ֆեյսբուքում գրանցված Սերժ Սարգսյան ոչ պաշտոնական էջը հրապարակել է լուսանկար, որտեղ Սարգսյանն է դստրերից մեկի եւ թոռնիկների հետ։

Նշենք, որ այսօր նշվում է երեխաների պաշտպանությանը օրը։ Սոցիալական ցանցերում եռուզեռ է, բոլորը հրապարակում եմ իրենց երեխաների կամ իրենց մանկության լուսանկարները։

Հիշեցնենք, որ երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ