Այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնելը. Ամիրբեկովը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Ադրբեջանական կողմը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ կիսասպառնալից ընդգծելով, թե այդ «հնարավորությունը հավերժ չի լինելու»։

Այս մասին արգենտինական Perfil հրատարակությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Հայաստանին համաձայնության հասնելու դրդող գործոններից մեկն այն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնելը»,- Ամիրբեկովի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։

Ըստ Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի՝ մարտին ավարտված բանակցությունները, որոնք նվիրված էին Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստին, պայմաններ են ստեղծում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար։

«Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից: Խաղաղության պայմանագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը: Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»,- հավելել է Ամիրբեկովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ