Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, շուրջը հավաքվածների ծափերը ևս լսեցի, մազոխի՞ստ եք, ժողովուրդ. Հակոբյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ հայհոյանքի օրինաչափ լինելու վերաբերյալ հայտարարություններին և գրել.

«Սիրելի գյումրեցիներ, արդյո՞ք ճիշտ է պասի ժամանակ հայհոյող քրիստոնյա Վարդանիկի պնդումն առ այն, որ դուք «հարգում» եք «քիֆուրչի» քաղաքապետին:

Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, իր շուրջ հավաքված գյումրեցիների ծափերը ևս լսեցի… Մազոխի՞ստ եք, ժողովուրդ, կարո՞ղ է նաև ծեծող քաղաքապետ եք սիրում, կամ սպանող… Չնայած, եթե կանգնած եք նրա կողքը, ապա միգուցե և այո:

Բայց իրականում, սիրելի գյումրեցիներ, իրո՞ք դուք նման բարքերի կրող եք, «հարգված» են հայհոյողները, դուք հայհոյում եք տանը, սիրում եք հայհոյող մարդկանցով շրջապատել ձեզ և ձեր ընտանիքը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ