«2020 թվականի նոյեմբերից, և դրանից առաջ ամբողջ գործն այն է, որ իրենց կառուցած կապիտուլացիան փաթաթեն կոնկրետ իմ վզին»։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, և Լևոն Տեր-Պետրոսյանին։
«Բա դրա համար եմ այդ մարդկանց ասում՝ եկեք գնանք ուղիղ եթերով խոսենք, երեք մտքի տիտանը ասում են՝ ես էսօր գործ ունեմ, ես էսօր բան, բոլորն ասում են՝ մենք իրա հետ բանավիճելու բան չունենք, հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին, հարսներին, բաջանաղներին ղրգում են ասուլիսներ տալու․ արա՛, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեռներդ կտրեք, եթե բանավիճում եք, եկեք խոսենք։
Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ձեզ պատերով կտամ, ու այտեղից ձեր քաղաքական մնացորդները դուրս կհանեն, երեքիդ էլ վերաբերվում է, հերիք է նեռվերներիս հետ խաղաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ»։
1012 դիտում , 3 դիտում այսօր