Ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը. վարչապետ՝ Մանուկյանին

«Թող ինձնից չսովորեն, թող ձեզնից սովորեն։ Կարծում եմ՝ ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական ուժը և պատգամավորը»:

Այս մասին այսօր՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե դիմում է աշակերտներին, որ Նիկոլ Փաշինյանից որևէ բան չսովորեն:

Ապա անդրադառնալով իր ավելի վաղ արված Ղարաբաղյան շարժման հետ կապված հայտարարություններին ու Մանուկյանի մեջբերումներին վարչապետն ասաց՝ եկեք գնանք 1988-90 թվականներին Ղարաբաղյան շարժման վերաբերյալ դաշնակցության դիրքորոշումները նայենք:

«Մի հատ տեսնենք, թե ինչի մասին էր այդ դիրքորոշումները»:

Վարչապետը նաև հիշեցրել է, որ ղարաբաղյան շարժման տարիներին ՀՅԴ-ն դեմ էր Հայաստանի անկախությանը, և այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ են արվել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

281 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ