«Ինչո՞ւ է ճիշտ կայացնել խաղաղության համաձայնագրի նախագիծը վերջնականացնելու որոշումը: Ես այդ թեմայով ելույթ եմ ունեցել ԱԽ ընդլայնված կազմով նիստում, Կառավարության նիստում և ԱԺ ՔՊ խմբակցության անդամների կազմով քննարկմանը»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ ինքը ներհայաստանյան գաղտնիք չունի, որովհետև եթե դա գաղտնիք է՝ գաղտնիք է արտաքին լսարանի համար:
Ղարաբաղյան շարժման հետ կապված՝ վարչապետն ասաց. «Գնացեք կարդացեք ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը և կհասկանաք, որ ղարաբաղյան շարժումը այդ ժամանակ արդեն ավարտվել է, ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել»:
Մանրամասները՝ տեսանյութում