Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ․ ՀՀ վարչապետ

«Մեր խնդիրն այն է, որ երկու կողմերից ոչ մեկը չի հայտարարում՝ ես պատրաստ եմ էսկալացնել իրավիճակը, եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ չեն ուզում, երկու կողմն էլ պիտի որոշակի շահագրգռություն ունենան, որ եթե կան որոշակի երևույթներ երկու կողմն էլ աջակցեն միմյանց, այդ երևույթները հասկանալու համար»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից կրակոցների վերաբերյալ տարածվող լուրերին։

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները և իհարկե հրապարակային առաջարկությունները, զուգորդում ենք նաև դիվանագիտական խողովակներով, տարվում են դիվանագիտական աշխատանքներ, բայց աշխատանքների մասին պետք չէ խոսել, երբ կլինի արդյունք, այդ արդյունքը կտեսնենք»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ