Ուզում ենք համոզվել՝ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ սկսում են Արևմտյան Ադրբեջանի շարժում․ վարչապետ

Թե՛ Հայաստանի ներսում, և թե՛ Հայաստանից դուրս կան պրոցեսներ, ցանկություններ ու պլաններ, որ Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ կառավարությանը դուրս բերել որդեգրած ռազմավարությունը շարունակելու ուղեգծից։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով «Քաղաքաղցիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։

Վարչապետը շարունակեց․

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահության լուծարման հարցը մեզ համար քննարկելի է այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ նշեցի, որ կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք, հետևաբար ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք՝ մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք, օրիակ, Արևմտյան Ադրբեջանի շարժումը, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստան արտահանելու մասին»։

121 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ