Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր Լիլի Մինասյանի հարցին ի պատասխան անդրադարձավ սահմանային իրավիճակին, նշելով՝ մեզ համար ակնհայտ է, որ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս կան պրոցեսներ և ցանկություններ, պլաններ Հայաստանին և ՀՀ կառավարությանը դուրս բերել ռազմավարությունը շարունակելու ուղղեգծից։
Վարչապետը նշեց, որ «մեզ համար քննարկելի է ԵԱՀԿ Մինսկը խմբի համանախագահության լուծարման հարցը», այն նույն պատճառով, որ «մենք ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք»։
Նրա խոսքով՝ մենք ուզում ենք համոզված լինել՝ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում՝ օրինակ արեւմտյան Ադրբեջանի շարժում։
95 դիտում , 1 դիտում այսօր