Ես առանց սեթևեթանքի ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի նախադասություն, որը պարտավորություն է առաջացնում Հայաստանի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը։

«Մենք ունենք մի շարք կարևոր խնդիր․ ընդհանուր առմամբ պետք է ավելի լավ ճանաչենք այն աշախարհը, որում ապրում ենք։ Ֆունդամենտալ առումով գիտեք, որ, ըստ էության, վերջին տարիները մեզ համար այս նպատակին են ծառայել, որպեսզի մենք տեսնենք, թե որտեղ է, որ մենք բավարար չափով չենք ճանաչում այն միջավայրը, որում գործում ենք»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Ֆունդամենտալ հարց կա․ «Հայաստանի ժողովուրդը ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե չպետք է շարունակի։ Ես առանց սեթևեթանքի ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք։ Այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման էֆֆեկտիվ ճանապարհն է»։

223 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ