Հայաստանն այլևս ի վիճակի է ինքնիշխան գործառույթ իրականացնել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ հանգամանք կա, որը արժանի է ուշադրության։

Նա մանրամասնեց․

«2025 թվականի մարտի մեկի դրությամբ ՀՀ մուտքի և ելքի բոլոր կետերը գտնվում են ՀՀ սահմանապ զորքերի վերահսկողության ներքո և սա չափազանց կարևոր իրադարձություն է, որը արժի ընդգծել, և ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀՀ ՌԴ սահմանապահ զորքերին անկախությունից ի վեր այդ գործառույթը մեր սահմանային անցագրային կետերում իրականացնելու համար, և գոհունակության արտահայտել, որ մենք ի վիճակի ենք այդ ինքնիշխան գործառույթները իրականացնելու համար»։

ՀՀ կառավարության ղեկավարը շեշտեց, որ Հայաստանն այլևս ի վիճակի է ինքնիշխան գործառույթ իրականացնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ