ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վարդան Ղուկասյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությանը:
Պահքի շրջանում «բարեպաշտ քրիստոնյային» վայել «բարձրակարգ» բառապաշարը «հին ու բարի» 2000-ականների բարքերը վերհիշեցրեցին Գյումրիին։ Թվում էր՝ նման «քաղաքական մշակույթը» մնացել է անցյալում, բայց արի ու տես կան մարդիկ, որ հայհոյանքները, սպառնալիքներն այսօր էլ են ուզում վերադարձնել քաղաքական դաշտ։
Վստահ ենք, որ գյումրեցիները ընտրություններում կտան արժանի պատասխան՝ ուղարկելով նման խոսելակերպը համապատասխան «բարոյական հանգստի»։