Լրագրող Դավիթ Լևոնյանը մոտ 1 ամիս է՝ Սյունիքի մարզում է և տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է Սյունիքում տիրող իրավիճակի մասին.
«Այստեղ ամեն ինչ շատ լավ է, բայց երեկ Երևանից և այլ մարզերից ես տեղեկացա, որ այստեղ իբր կրակոցներ են: Այնինչ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանում մեկը կարող է օդ կրակել, բայց դա չի նշանակում, որ պետք է անհանգստացնի Սյունիքի մարզում գտնվող մարդկանց: Չգիտեմ ինչ պատճառներով կամ պատվերով եք անում, բայց դուք միայն վնասում եք Սյունիքի մարզին, որովհետև անհանգստություն եք առաջացնում ոչ միայն սյունեցիների կամ Հայաստանի այլ մարզերի բնակիչների մեջ, այլ նաև նրանց, ովքեր ցանկանում են գալ էստեղ և վայելել բնությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում
112 դիտում , 1 դիտում այսօր