ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իրեն «Վարդանիկ» հռչակած, բայց ուրիշների կողմից նման ձևակերպումից խիստ նեղվող Վարդան Ղուկասյանը Պողոս Առաքյալի ՞ն էր մեջբերում հեռախոսով խոսելիս, Անդրանիկ զորավարի պատգամնե ՞րն էր հնչեցնում, թե ՞ իր բնորոշմամբ «նստած-ելած» Հովհաննես Թումանյանի հեքիաթներն էին այդ պահին միտքն ընկել։
Սիրելի ՜ Գյումրեցի,
Այս կերպ են վարվել տարիներով Ձեր հետ` ա՜յ տալով, վախեցնելով, փորձել են ամեն գնով ընտրություններում արդյունք գրանցել, որ հետո Ձեր «հախից գան»` ձեր իսկ տված ամեն քվեի համար։
Եվ ամենանողկալին այն է, որ այս ամենը կատարվում է Մեծ Պահքի շրջանում` ինքն իրեն ներշնչած «ամենահավատացյալ» թեկնածուի կողմից։
2018թ-ի հեղափոխությունից հետո որևէ մեկը չի ՜ կարողացել և չի ՜ կարողանալու ա ՜յ տալով ձայներ կորզել մեր քաղաքացիներից` դրան մեր քաղաքացիները չե ՜ն տրվելու և այս խայտառակ պահվածքի գնահատակը Գյումրեցին կտա մարտի 30-ին։