Հովիկ Աղազարյանին 300 հզ․ դոլար են առաջարկել․ դատախազը մանրամասներ է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որի նկատմամբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթ հարուցելուն համաձայնություն ստանալու, հայատարարել է՝ ո՞ւր մնաց պաշտպանվելու իր իրավունքը։

Անդրադառնալով կաշառքի գործով անջատված մասը դատարան ուղարկելուն, Աղազարյանն ասել է. «Արդյո՞ք չի խախտվում իմ պաշտպանվելու սահմանադրական իրավունքը, եթե մի մասը վերցնում ու ուղարկում եք դատարան։ Իսկ մարդը, որ հիվանդ մարդ է, կարող է՝ չգիտեմ ինչ մեղքեր իր վրա վերցնել, միայն թե շուտ պրծնի էս տանջանքից, և դատարանի որոշում լինի, որ ինձ կաշառք է առաջարկել։ Բա իմ պաշտպանվելու իրավունքն ո՞ւր մնաց, տիկին դատախազ»,- ասաց նա։

Դատախազն ի պատասխան նշել է, որ Աղազարյանը ոչ մի անգամ չի հերքել գումար ստանալու փաստը. «Խնդրում եմ՝ կարդացեք Ձեր ցուցմունքները, չեք հերքում։ Գումարի չափն եք վիճարկում»։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում ներկայացրել է քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

502 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ