Գյումրիի նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով անցնող և այժմ համայնքի ղեկավարի աթոռին կրկին հավակնող Վարդան Ղուկասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե բավարար ձայներ հավաքելուց հետո ում կամ որ ուժի հետ է պատրաստ միավորվել:
Ըստ նրա՝ դա կլինի ուժ, որը «չի կառավարվելու Երևանից»:
«ՔՊ-ի հետ միանշանակ պայմանագիր չեմ կնքելու, ոչ էլ Եվրոպամետ կուսակցության»,- նշել է նա:
Հաղորդավարի ճշտող հարցին, թե ինչո՞ւ է այդպես որոշել, Ղուկասյանը պատասխանել է.
«Էդպես, չեմ կնքելու, որովհետև էդ հոմոսեքսուալիզմը, ԼԳԲՏ-ն են բերում Հայաստան Եվրոպամետ ուժերը»: