«Հողատուն էլ են, թուրքի շունն էլ, ռուսի ստրուկն էլ»․ Քոչարյան Ռոբերտի ու Սերժ Սարգսյանի աղբը Գյումրիում պետք է մաքրվի

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Գյումրու ընտրությունների մասնակից ուժերը ծրագիր չեն ներկայացնում, փոխարենը իրար հերթ չտալով փորձում են Կրեմլի հավանությանն արժանանալ․ «Նախ քրեական հանցագործները կույսի տեսքով են հանդես գալիս։ Անօրինական կերպով հարստացած երկու խումբ կա՝ Քոչարյան Ռոբերտ ու Սերժ Սարգսյան․․․ սրանք փոխանակ ամաչեին, կողքի կանգնեին, ասպարեզ են դուրս եկել։ Մարդիկ, որոնք Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը առավելագույն չափով վնաս են տվել, ժողովրդին բարոյազրկել են, դարձել գանձագողության հեղինակ։ Սրանք պետք է վախենային գալ, բայց մենք տեսանք, թե օրենքն ինչպես աշխատեց»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանն անդրադարձավ նաև Գյումրու քաղաքապետի թեկնածուների հռետորաբանությանը և իշխանություններին ուղղված մեղադրանքներին․ «Այդ մարդիկ Ռուսաստանից լիազորություն են ստացել՝ շարունակել կողոպտել երկիրը։ Դուք չեք կարող Հայաստանում ժողովրդի ընտրած իշխանությունը փոխել։ Հողատուն էլ են, թուրքն էլ, թուրքի շունն էլ, ռուսի ստրուկն էլ։ Ժողովրդին թույլ չեն տալիս դուրս գալ ռուս-թուրքական կգբ-ական մտածելակերպի շրջանակներից։ Սրանք պետք է այնտեղ լինեին, որ չկարողանային մասնակցել ընտրություններին»։

Քաղաքագետի խոսքերով՝ Մոսկվան խնդիր էր դրել պատերազմի արդյունքում վարկաբեկել Հայաստանի գործող իշխանությանը․ «Դրա համար էլ ամբողջ կրակը կենտրոնացվում է Փաշինյանի վրա։ Այնքան տգետ ու գավառամիտ են, որ «Եդինայա Ռոսիայի» նիստերից այն կողմ ոչինչ չեն նայում։ Նրանք չեն նայում, թե Պորոշենկոն ինչ հայտարարեց, երբ ասաց, որ իշխանության դեմ է, բայց այս վիճակում Զելենսկու դեմ դուրս չի գա։ Իսկ սրանք հիմա կառչել են մեռնող Ռուսաստանից»,-եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

708 դիտում , 28 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ