Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի այցը Մեղրիի և Երևան ժամանած Իրանի արտգործնախարարի այցը Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին կարևորվում են, սակայն արդյո՞ք այստեղ կա ուղերձ խաղաղության համաձայնագրի այն տեքստի հետ կապված, որը համաձայնեցրել են Հայաստանն ու Ադրբեջանը, քաղաքագետը Ստեփան Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դժվարանում է ասել։
Վերջինս նախևառաջ ընդգծում է, որ Ֆրանսիայի դեսպանի այցի դեպքում, օրինակ, ազդակներից կարևորվում է հետևյալը՝ Ֆրանսիան ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Մեղրի այցն էլ հարգանքի նշան է Հայաստանի նկատմամբ։
17 կետերից զատ՝ նոր պահանջներ կան, որոնցից մեկը Մեղրիով անցնող ճանապարհն է նաև, հիշեցնում է Գրիգորյանը, բայց պատահական չէ մեծ թվով պետությունների կողմից խաղաղության համաձայնագրի ողջունումը՝ սկսած դեմոկրատական երկրներից մինչև Արաբական աշխարհ, որն էլ Ալիևին պետք է հասկացնի՝ էլ ոչինչ չի կարող կորզել Հայաստանից, իսկ աշխարհի ճնշումը շարունակում է իր դեմ գնալ։
Ֆրանսիայի կողմից ազդակ է հատկապես դեսպանի այն հայտարարությունը, որը վերջինս արել է Մեղրիի այցի ժամանակ, այն է՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։ Ըստ Գրիգորյանի՝ սա վկայում է այն, որ Ֆրանսիան Սյունիքը կուժեղացնի, կուժեղացնի նաև Հայաստանի տարածքային սուվերենությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարի այցի ընթացքում, ըստ Ստեփան Գրիգորյանի, առանցքային հարցերից մեկը խաղաղության համաձայնագիրն է:
Նրա խոսքով՝ մտավախություն կա, որ գուցե Նահանգներն այդ միջնորդությունը Իրանի կողմից չընդունի, միևնույն ժամանակ Գրիգորյանը հիշեցնում է՝ Նահանգները Հայաստանի և Իրանի հետ համագործակցության տեսանկյունից վերապահումներ ունի, և դա բացասական չի ընկալում։
Այսինքն՝ խաղաղության թեմայով Իրանի հետ համագործակցությանն ու շփմանը Միացյալ Նահանգներից բացասական արձագանք չի լինի, շեշտում է զրուցակիցը։
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի դիվանագիտությունը պետք է կարողանա հաղթահարել ու անցնել այս փուլը․ մի կողմից լինելով կառուցողական, մյուս կողմից էլ կարմիր գծեր դնելով, որ Ադրբեջանն այլևս պահանջներ չի կարող ներկայացնել։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
71 դիտում , 1 դիտում այսօր